Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

19/07/2025 18:12 Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը։

Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։

Հիշեցնենք, որ հունիսին Միխալ Պրոբեժը լքեց Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ Լևանդովսկու հայտարարությունից հետո, որ նա չի ցանկանում խաղալ Պրոբեժի ղեկավարությամբ։ Արդյունքում, 36-ամյա ֆուտբոլիստը բաց թողեց հունիսյան խաղերը Մոլդովայի և Ֆինլանդիայի դեմ։

Հուլիսին Յան Ուրբանը նշանակվեց գլխավոր մարզիչ։ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք խաղերից հետո Լեհաստանը G խմբում երրորդն է՝ 6 միավորով, մինչդեռ առաջատարը Ֆինլանդիան է՝ 7 միավորով։ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի ռեկորդակիրն է՝ 158 խաղով և 85 գոլով։

–00—ՅՄ