Պատանեկան ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ

17/07/2025 09:39 Սպորտ

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տղաների Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։

Հաղթողի կոչումը նվաճեցին Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Արծաթե մեդալակիրներ դարձան Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ)։

Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ) արժանացան բրոնզե պարգևի։

—00—ՄԱ