Յամալն ավելի լավն է, քան Ռոնալդուն. Կրիշտիանու կրտսերը արձագանքել է ստրիմերի խոսքերին

16/07/2025 08:36 Սպորտ

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու կրտսերը, մասնակցել է ստրիմեր Ռակայիի հաղորդմանը։ Վերջինս կարծիք է հայտնել, թե «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալն այժմ ավելի լավն է, քան Կրիշտիանու Ռոնալդուն։

«Հիմա՞։ Այո՛, Լամինը լավն է, բայց նա դեռ ոչինչ չի հաղթել,- ասել է Կրիշտիանու կրտսերը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու կրտսերը խաղում է սաուդական «Ալ-Նասրի» երիտասարդական ակադեմիայում։ Հունիսի վերջին նրա հայրը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ մինչև 2027 թվականը։

 

Armsport