Դոնալդ Թրամփը նշել է իր վարկածով պատմության լավագույն ֆուտբոլիստին

15/07/2025 15:30 Սպորտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստ է համարում բրազիլացի նախկին հարձակվող Պելեին։

«Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի, այստեղ հրավիրել էին Պելե անունով ֆուտբոլիստի։ Նա խաղում էր «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, իսկ իմ ընկեր Սթիվ Ռոսսը՝ Warner Communications-ից, այդ ամենի ոգեշնչողն էր։

Մարզադաշտը լեփ-լեցուն էր։ Ես գնացի Պելեին տեսնելու, և դա անհավատալի էր։ Դա նման էր Բեյբ Ռութի անունը լսելուն։ Պելեն աներևակայելի մեծություն էր»,- ասել է Թրամփը DAZN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերին՝ 82 տարեկանում։ Նա միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և խփել 77 գոլ։ Ակումբային մակարդակում հանդես է եկել բրազիլական «Սանթոս» և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբներում։

–00—ՅՄ