Գենիչը նշել է այն պատճառները, որոնց հետևանքով չկայացավ Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպա

13/07/2025 19:52 Սպորտ

Մեկնաբան Կոնստանտին Գենիչը նշել է այն պատճառները, որոնց հետևանքով չկայացավ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը եվրոպական ակումբ։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Կրասնոդարի» սան և ներկայիս ավագ Սպերցյանը նախորդ մրցաշրջանում ակումբի հետ առաջին անգամ հաղթել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան (ՌՊԼ)։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականը։

«Նրան շատ է պետք առաջ գնալ, մեծ քայլ կատարել։ Սակայն այնպիսի առաջարկներ, որոնք կբավարարեին և՛ իրեն, և՛ ակումբին, այդպես էլ չեղան։ Գուցե հենց սա է այս փուլում խանգարում Էդուարդին։ Իսկ եթե «Կրասնոդարը» հիմա 5 միլիոն եվրո է վճարում Լիգա 1-ի լավագույն ասիստենտի համար, դա կարող է Էդուարդի համար լրացուցիչ մոտիվացիա դառնալ», — ասել է Գենիչը «Матч ТВ»-ի եթերում։

—00—ՄԱ