Բելգիական ակումբների սանը՝ Արարատի ֆուտբոլիստ

13/07/2025 17:22 Սպորտ

Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտարարում է 25-ամյա բելգիացի կիսապաշտպան Զաքարիա Մակնունի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Մակնունը ֆուտբոլային կրթություն է ստացել Բելգիայի «Էուպեն» և «Ստանդարտ» ակադեմիաներում, իսկ հետո հանդես է եկել Մարոկկոյի «Ռաջա» Կասաբլանկա ակումբում։

Նա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է ԱՄԷ-ի «Էմիրեյթս Քլաբ» և «Ալ Համրա», Իսպանիայի «Ատլետիկո Մարբելիա» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Վաշմ» ակումբներում։

Մակնունը ազգությամբ մարոկկացի է և հանդես է եկել Մարոկկոյի երիտասարդական հավաքականի կազմում։

—00—ՄԱ