Մեսսին հրաժեշտի խաղ կանցկացնի Բարսելոնայի կազմում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հրաժեշտի խաղ կանցկացնի «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղը տեղի կունենա այն բանից հետո, երբ վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտը կրկին հնարավորություն ունենա լիովին ընդունել հանդիսատեսին։ Կատալոնական ակումբը նախնական համաձայնություն է ձեռք բերել 38-ամյա արգենտինացու հետ՝ նման խաղի կազմակերպման վերաբերյալ։
Մեսսին «Բարսելոնայի» սան է և հանդես է եկել ակումբում 2003-ից մինչև 2021 թվականը։ Կատալոնացիների կազմում նա դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 8 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 3-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ալիևը կրկին շնորհավորել է Էրդողանին․ ադրբեջանա-թուրքական ռազմավարական հեռանկարներն են քննարկում
-
Ժողովու՛րդ, նստացույց ենք անում, քնապարկ, աթոռ, ջուր բերեք, գիշերն այստեղ կմնանք, պայքարում ենք
-
Էս ժողովրդի մեղքը ներկա իշխանության վրա է, նրանք այլընտրանք չունեն, պիտի լուծումներ գտնեն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է