Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Հուլիսի 10-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Արգենտինա – 1885.36
2. Իսպանիա – 1867.09
3. Ֆրանսիա – 1862.03
4. Անգլիա – 1813.32
5. Բրազիլիա – 1777.69
6. Պորտուգալիա – 1770.53
7. Նիդերլանդներ – 1758.18
8. Բելգիա – 1736.38
9. Գերմանիա – 1716.98
10. Խորվաթիա – 1707.51
38. Հունգարիա – 1500.74
60. Իռլանդիա – 1412.76
105. Հայաստան – 1204.78
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների համար
-
Պետդեպը հետևում է «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին»
-
Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
-
Հայաստանն ու ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը
-
ՀՅԴ-ն ազգային գաղափար է ու հայկականության դրսևորում․ Էդուարդ Շարմազանով
-
Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից․ Euronews
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է