Ձեր աջակցությունը մեզ ուժ տվեց և օգնեց հաղթել․ Նոայի գլխավոր մարզիչը հանդես է եկել հայտարարությամբ

10/07/2025 16:17 Սպորտ

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում չեռնոգորական «Բուդուչնոստի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին և ակումբի երկրպագուներին։

«Սա իմ առաջին պաշտոնական խաղն էր Հայաստանում։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում։ Մեր հրաշալի երկրպագուների շնորհիվ մարզադաշտում աննկարագրելի մթնոլորտ էր։ Ձեր աջակցությունը մեզ ուժ տվեց և օգնեց հաղթել։ Շնորհակալ եմ, Հայաստան, մեր կողքին կանգնելու համար։ Առաջ շարժվենք միասին»,– խորվաթ մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

—00—ՄԱ