Մանչեսթեր Յունայթեդի լեգենդը ժամանել է Հայաստան. սպասվում է ֆուտբոլային միջոցառում

09/07/2025 16:17 Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան այս օրերին գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, «Փյունիկ» ակումբի մարզաբազայում տեղի կունենա միջոցառում Էվրայի մասնակցությամբ։ Նախատեսվում են վարպետության դաս «Փյունիկի» սաների համար, ինքնագրերի սեսիա և ֆուտբոլային մարտահրավերներ երկրպագուների հետ։

Միջոցառումը կազմակերպվում է YoHealth-ի աջակցությամբ, որի դեսպանն է Պատրիս Էվրան։ Մասնակցության տոմսերը հասանելի են YoHealth հավելվածի YoSports բաժնում։

—00—ՄԱ