Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

06/07/2025 22:39 Սպորտ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալի համար պայքարում Եփրեմյանը 3։0 հաշվով հաղթանակի հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճել էր ոսկե մեդալ։

–00—ՅՄ