Ակումբային ԱԱ․ կարմիր քարտ, գոլառատ հանդիպում․ Ռեալը կիսաեզրափակիչում կհանդիպի ՊՍԺ-ին
06/07/2025 12:31
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Մադրիդի «Ռեալը» Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Հանդիպումը կայացավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռաթերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում։ Մրցավարն էր բրազիլացի Ռամոն Աբատին։
«Արքայական ակումբի» կազմում գոլեր խփեցին Գոնսալո Գարսիան (10-րդ րոպե), Ֆրանկ Գարսիան (20-րդ րոպե) և Կիլիան Մբապեն (90+4-րդ րոպե): «Բորուսիայի» կազմում աչքի ընկան Մաքսիմիլիան Բայերը (90+2-րդ րոպե) և Սերու Գիրսին (90+8-րդ րոպե, 11 մ), ով իրացրեց Դին Հոյսենի խախտումից հետո նշանակված 11 մետրանոցը։ Նույն դրվագում Հոյսենը կարմիր քարտ ստացավ։
«Ռեալը» կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 9-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
–00—ՅՄ