Ռեալը խելահեղ առաջարկ է պատրաստում Ոսկե գնդակի հավակնորդներից մեկի համար

05/07/2025 18:03 Սպորտ

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Վիտինյան կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Ինչպես գրում է armsport.am-ը, այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա խաղացողին ցանկանում է իր շարքերում տեսնել Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պորտուգալացուն տեսնում է որպես խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխարինող։

Վիտինյայի համար «սերուցքայինները» պատրաստ են հրաժարվել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայից և վճարել 100 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն, իր հերթին, չի ցանկանում բաց թողնել պորտուգալացուն։ Վիտինյան թիմի առաջատարներից մեկն է։ Կիսապաշտպանը գործող պայմանագիր ունի փարիզցիների հետ մինչև 2027 թվականի կեսերը։

—00—ՄԱ