Հենրի Ավագյանը վերադարձել է Փյունիկ

04/07/2025 21:43 Սպորտ

«Փյունիկը» հայտնել է, որ թիմ է վերադարձել 29-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը։

Ավագյանը «Միկա» ակումբի սան է, հանդես է եկել «Միկա-2»-ում և «Միկայի» հիմնական կազմում։ 2016-ին նա տեղափոխվել է «Բանանց» (ներկայիս՝ «Ուրարտու»), որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։

2018-ին համալրել է «Ալաշկերտը», որի կազմում դարձել է Սուպերգավաթակիր և գավաթակիր։ 2020/21 մրցաշրջանում հանդես է եկել «Վան»-ում։ 2022 թվականի հունվարին միացել է «Նորավանքին», որտեղ դարձել է գավաթակիր։ Նույն տարվա երկրորդ կեսին կիսամրցաշրջան անցկացրել է ԲԿՄԱ-ում։

2022 թվականի դեկտեմբերին Ավագյանը միացել է «Փյունիկին»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն։ 2024/25 եվրոգավաթային մրցաշրջանում մասնակցել է թիմի բոլոր 8 հանդիպումներին՝ 4-ը ավարտելով «չոր»։

Ավելին՝ Armsport