Գիտեմ, որ դու միշտ նրանց հետ կլինես․ Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել

03/07/2025 15:08 Սպորտ

Լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ պորտուգալական «Պենաֆիել» ակումբի ֆուտբոլիստ Անդրե Սիլվայի մահվան լուրին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ֆուտբոլիստները զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ժոտան 28 տարեկան էր, իսկ Սիլվան՝ 25։

«Անհասկանալի է։ Դեռ նոր էինք միասին հավաքականում, դեռ նոր էիր ամուսնացել։ Քո ընտանիքին, կնոջդ և երեխաներիդ հղում եմ իմ խորին ցավակցությունները և մաղթում նրանց անսահման ուժ՝ այս ծանր պահին։ Գիտեմ, որ դու միշտ նրանց հետ կլինես։ Հանգչեք խաղաղությամբ, Դիոգու և Անդրե։ Բոլորս ձեզ շատ կկարոտենք»,- գրել է Ռոնալդուն։

—00—ՄԱ