Մխիթարյանի ապագան Ինտերում. վճռական որոշումը՝ Ակումբային ԱԱ-ից հետո
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Իտալական հեղինակավոր FCInterNews կայքի տեղեկություններով՝ «Ինտերը» Աշխարհի ակումբային գավաթից հետո կորոշի մի քանի փորձառու ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի ապագան։ Հայտնում է armsport.am-ը։
Չնայած թիմի երիտասարդացման քաղաքականությանը, Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ։ Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» Սերիա Ա-ի ամենատարեց կազմն ուներ, սակայն նոր սեփականատեր Oaktree Capital-ը ցանկանում է նվազեցնել թիմի միջին տարիքը՝ ճանապարհը տալով երիտասարդներին։
Այնուամենայնիվ, Աշխարհի ակումբային առաջնությունը ցույց տվեց, որ Մխիթարյանի նման փորձառու խաղացողները դեռ արժեքավոր են։ Նա մասնակցել է երեք հանդիպումներից երկուսին որպես հիմնական կազմի խաղացող, իսկ մեկում փոխարինման է դուրս եկել։
Թեև երիտասարդներ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, Վալենտին Կարբոնին, Պետար Սուչիչը և Լուիս Հենրիկեն աչքի են ընկել, գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն վստահել է Մխիթարյանին կարևոր պահերին։
_00_ՄԱ