Վրաստանում 8 հայ բռնցքամարտիկ կպայքար ոսկե մեդալների համար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Վրաստանում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչում կլինի 8 հայ բռնցքամարտիկ։ 2 եզրափակիչ կլինի բացառապես հայկական։ Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտիկ ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակներ են տարել ու ոսկե մեդալի համար կպայքարեն 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը։ (Այս քաշային կարգում մարզիկների մեծ թվի պատճառով կազմվել է երկու ենթախումբ), 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 90 կգ քաշայիններ Դավիթ Սիմոնյանը և Նարեկ Մանասյանը։ Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։
Եզրափակիչները տեղի կունենան հունիսի 29-ին։
—00—ՄԱ