Հավանաբար, այդ գինը մի փոքր բարձր է եվրոպական ակումբների համար․ Բուզնիկինը՝ Սպերցյանի արժեքի մասին

26/06/2025 20:46 Սպորտ

«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է այն մասին, թե արդյոք կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանն ու Նիկիտա Կրիվցովը կմնան թիմում։ Այս մասին տեղեկացնում է «Սպորտ էքսպրեսը»։

– Սպերցյանն ու Կրիվցովը կմնա՞ն թիմում։

– Դժվար է վստահորեն մեկնաբանել խոսակցությունները։ Դրանք շատ են, երբեմն՝ բավական անհեթեթ։ Ներկայում բոլորը մարզվում են և պատրաստվում նոր մրցաշրջանին։ Առջևում Սուպերգավաթի խաղն է։ Առայժմ փոփոխություններ չեն նախատեսվում։ Սպերցյանի հարցը բաց է, սակայն դժվար է ասել, թե որքան ժամանակ այդպես կմնա։

– Սպերցյանի՝ Եվրոպայում խաղալու երազանքը դեռ կա՞։

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր հավակնոտ ֆուտբոլիստ նման երազանք ունի։ Սակայն առաջարկը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ