Վահե Գևորգյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

26/06/2025 15:07 Սպորտ

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Վահե Գևորգյանը:

37-ամյա մասնագետը մինչ այս գլխավորել է նաև Վայքի «Նորավանք»-ը, Չարենցավանի «Վան»-ը: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը Վահե Գևորգյանը զբաղեցրել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիս։

2021/22 մրցաշրջանում «Նորավանք»-ը Գևորգյանի գլխավորությամբ նվաճել է Հայաստանի գավաթը։

–00—ՅՄ