Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի՝ Ցրվենա Զվեզդա տեղափոխությունը

26/06/2025 11:28 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։

«Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում:

Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է իրեն: Նաիրը հավակնոտ երիտասարդ է: «Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ: Հաշվի առնելով, որ Թիկնիզյանը վերջին շրջանում քիչ խաղաժամանակ է ստացել «Լոկոմոտիվում», Սերբիա տեղափոխվելը քայլ առաջ է և նրա համար մարտահրավեր»,- ասել է Բերեզովսկին Чемпионат-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողը նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ «Ցրվենա Զվեզդայի» կազմում։

–00—ՅՄ