Ալաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի

25/06/2025 07:56 Սպորտ

«Ալաշկերտը» հայտարարել է 24 ֆուտբոլիստների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ «Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կտեղափոխվեն «Ալաշկերտի» կազմ՝ համալրելով թիմը նոր մրցաշրջանի նախաշեմին։