Գյումրիի «Շիրակ»-ը նոր մարզիչ ունի

24/06/2025 15:02 Սպորտ

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արսեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակ»-ը 2023 թվականին դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր:

Մինչ այս նա զբաղեցնում էր «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շիրակ»-ը որոշում էր կայացրել դադարեցնել համագործակցությունը թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ այն բանից հետո, երբ լրացրել էր ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը։

—00—ՄԱ