Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

24/06/2025 11:42 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական  «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական «ՊՍԺ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Ակումբներն ուսումնասիրում են Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Անգլիացիները Սպերցյանին պոտենցիալ փոխարինող են տեսնում պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշին, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները:

Այնուամենայնիվ, նշվում է, որ գործարքը դժվար իրագործելի է թվում Ռուսաստանից Անգլիա ուղիղ տեղափոխության դժվարությունների պատճառով:

—00—ՄԱ