Փյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին

23/06/2025 18:49 Սպորտ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է նոր համալրման մասին։ Թիմին միացել է 26-ամյա կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։

Աղբալյանը նախորդաբար հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում, որտեղ անցկացրել է 129 խաղ, խփել 12 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Դանիել Աղբալյանը 2024 թվականի հունիսին առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Հունիսի 9-ին Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում նա իր նորամուտը նշեց հավաքականում։

«Փյունիկը» հաջող մրցելույթներ է մաղթել կիսապաշտպանին։

–00—ՅՄ