Եվրոպական երկու թոփ ակումբ սկսել են հետաքրքրվել Սպերցյանով
23/06/2025 17:17
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով սկսել են հետաքրքրվել նաև եվրոպական գրանդները։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա Սպերցյանը գտնվում է այնպիսի ակումբների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են «Ատալանտան», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։ Միևնույն ժամանակ, Էդուարդի համար պայքարում ֆավորիտը համարվում է Ամստերդամի «Այաքսը»։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Սպերցյանը կարող է դառնալ Բրունո Ֆերնանդեշի փոխարինողը, որի ակումբային գրանցումը փոխելու մասին լուրերը շարունակում են շրջանառվել։
Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
–00—ՅՄ