Թուրքական ֆուտբոլում Մոուրինյուի հետ կապված սկանդալ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաճախ էր բողոքում Թուրքիայի առաջնությունում մրցավարության մակարդակից։ Ինչպես պարզվեց, նրա բողոքները բոլորովին էլ անհիմն չէին։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են տեղական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի անդամների ենթադրյալ հաղորդագրությունները։ Դրանցից մեկում, որը վերաբերում էր Մոուրինյուին, գրված էր․ «Մենք նրան կստիպենք վճարել»։
Հաղորդագրությունները զայրույթ են առաջացրել «Ֆեներբախչեում»։ Ակումբը մեղադրել է կոմիտեին կողմնակալության մեջ, պահանջել թափանցիկ հետաքննություն և զգուշացրել ֆեդերացիայի հեղինակությանը սպառնացող ռիսկերի մասին։ Արդյունքում կարգապահական կոմիտեի նախագահ Ջելալ Նուրի Դեմիրթուրքը և խորհրդի բոլոր անդամները հրաժարական են տվել։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն նախկինում մի քանի անգամ ենթարկվել է կարգապահական պատիժների։ «Գալաթասարայի» հետ աղմկահարույց խաղից հետո նա քննադատել է մրցավարությունը՝ ասելով, որ մրցակցի պահեստայինների նստարանը «ցատկոտում էր կապիկների պես»։ Դրա համար նա որակազրկվել է չորս խաղով։
—00—ՄԱ