Այաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին

18/06/2025 07:48 Սպորտ

Ամստերդամի «Այաքսի» մամուլի ծառայությունը արձագանքել է այն լուրերին, համաձայն որոնց ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ձեռքբերմամբ։

«Մենք նման տեղեկատվությունը չենք մեկնաբանում»,– նշել են «Այաքսից» Metaratings-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Armsport