ՖԻՖԱ-ն կդիտարկի ակումբային ԱԱ-ի մասնակիցների քանակի ավելացման տարբերակը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ՖԻՖԱ-ն խորհրդակցություններ կանցկացնի 2029 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը 48 թիմով ընդլայնելու վերաբերյալ, եթե 2025 թվականի մրցաշարը հաջող անցնի, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն, եթե ՖԻՖԱ-ն չհանի Եվրոպայից 12 մասնակիցների սահմանաչափը, ապա ընդլայնումն այնտեղից ավելի շատ ակումբներ ներգրավելու միակ միջոցն է։
Նշվում է, որ մրցաշարին մասնակցությամբ հետաքրքրված են «Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։
Բոլոր շահագրգիռ կողմերի հետ 2029 թվականի Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափի և կառուցվածքի շուրջ բանակցությունները տեղի կունենան 2025 թվականի մրցաշարից հետո։
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը, որին կմասնակցեն 32 թիմեր ամբողջ աշխարհից՝ բաժանված ութ խմբերի։
–00—ՅՄ