Այսօր Հայաստանի հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա Երրորդ` Սևան մարզաշապիկով

09/06/2025 12:11 Սպորտ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա Երրորդ` «Սևան» մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում:

–00–ԱՀ