Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը վերադարձավ Եվրոպայի 27-րդ առաջնությունից
08/06/2025 11:41
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։
Ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալին արժանացել են Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։
Աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։
–00–ԱՀ