Սարգիս Ստեփանյանը` կրկին Եվրոպայի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հայտնել է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, 2025 թվականի հունիսի 5-ին, Ռումինիայի Քլուժ-Նապոկա քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում դարձա Եվրոպայի չեմպիոն: Սա պարզապես մեդալ չէ։ Յուրաքանչյուր հաղթանակ պատմություն ունի՝ մարզումներ, հաղթահարված ցավ, թիմային աջակցություն ու անձնական պայքար։ Ուրախ եմ, որ կարողացա կրկին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։
Իմ սպորտային ճանապարհը բազկամարտում սկսվել է 2015 թվականից, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այդ ժամանակից ի վեր՝ Եվրոպայի Պարա-բազկամարտի առաջնության հնգյակի, Աշխարհի Պարա-բազկամարտի առաջնության եռակի, չեմպիոն և Աշխարհի բազկամարտի կրկնակի գավաթակիր։ Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ։
Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հավատքի ու ուժ տվող խոսքերի համար։ Առջևում՝ նոր մարտահրավերներ»։
–00—ՍՊ