Հայաստանն այժմ շատ ավելի ուժեղ թիմ է, քան նախկինում․ Կոսովոյի ընտրանու հարձակվող

05/06/2025 10:36 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ հունիսի 6-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ։

Խաղից առաջ իր տպավորություններով է կիսվել չեխական «Սպարտայում» հանդես եկող եզրային հարձակվող Էրմալ Կրասնիկին։

«Այսօր մարզումների չորրորդ օրն էր։ Թիմը շատ լավ վիճակում է, բոլորը տալիս են իրենց առավելագույնը, և մենք մանրամասն վերլուծում ենք մրցակցին։ Հայաստանն այժմ շատ ավելի ուժեղ թիմ է, քան նախկինում, բայց մենք պատրաստ ենք ցույց տալու մեր լավագույն խաղը և կարևոր հաղթանակ տանելու բոլոր կոսովացիների համար», – Կրասնիկի խոսքն է մեջբերում telegrafi-ն։

Խաղը կկայանա Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։

–00—ՅՄ