40-ամյա Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

05/06/2025 08:51 Սպորտ

Ազգերի լիգա, 1/2 եզրափակիչ

Գերմանիա-Պորտուգալիա՝ 1:2

Գոլը՝ Ֆլորիան Վիրց (48′) — Ֆրանցիսկո Կոնսեյսաու (63′), Կրիշտիանու Ռոնալդու (68′)

Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում մրցել է Գերմանիայի ընտրանու հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Պորտուգալացիների հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն՝ հեղինակելով իր 137-րդ գոլն ազգային թիմի կազմում: Ընդհանուր առմամբ, սա նրա կարիերայի 937-րդ գոլն էր։

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունիսի 8-ին Մյունխենում կմրցի Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։

Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կիսաեզրափակիչ մյուս հանդիպուը տեղի կունենա վաղը՝ հունիսի 5-ին, ժամը 23:00-ին, Շտուտգարտի «Արենա Շտուտգարտ» մարզադաշտում։

Armsport

–00—ՍՊ