Արթուր Միրանյանը լքում է Ունիվերսիտատեա Կլուժը

01/06/2025 21:42 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը պաշտոնապես խզել է պայմանագիրը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբի հետ։ Ակումբը հունիսի 1-ին հայտարարել է, որ վեց խաղացողի, այդ թվում՝ Միրանյանի, պայմանագրերն ավարտվել են մայիսին և չեն երկարաձգվել։

Միրանյանը «Ունիվերսիտատեա Կլուժին» միացել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ տեղափոխվելով «Նոայից»։ Թիմի կազմում նա անցկացրել է 21 հանդիպում և խփել երեք գոլ Ռումինիայի բարձրագույն լիգայի հիմնական փուլում։

Նրա հետ միասին ակումբից հեռացել են Լուկաս Մասոերոն, Դորինել Ոանսեան, Դանիել Լասուրեն, Ռոբերտ Սիլագին և Բոգդան Միտրեան, վերջինս ավարտելով պրոֆեսիոնալ կարիերան։

«Ունիվերսիտատեա Կլուժը» շնորհակալություն է հայտնել բոլոր վեց խաղացողներին կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ