Թիկնիզյանի տրանսֆերի համար երկրորդ առաջարկն է արվել Լոկոմոտիվին. ինչ է հայտնի

31/05/2025 20:30 Սպորտ

Սերբական «Ցրվենա Զվեզդան» երկրորդ պաշտոնական առաջարկն է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սերբիայի գործող չեմպիոնները ներկայացրել են բարելավված առաջարկ՝ 1.7 միլիոն եվրո և 300 հազար եվրո՝ որպես բոնուս։ «Լոկոմոտիվը» դեռևս չի արձագանքել երկրորդ առաջարկին՝ ժամանակ խնդրելով դրա շուրջ մտածելու համար։

2024/25 մրցաշրջանում 26-ամյա Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Armsport

–00–ՍՊ