Նա մեր ֆուտբոլային հերոսն է․ Էստոնիայի հայ համայնքը մեծ ոգևորությամբ է սպասում ՉԼ-ի եզրափակիչին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Էստոնիայի հայ և վրացի համայնքների արձագանքները Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի և Խվիչա Կվարացխելիայի դիմակայության վերաբերյալ արտացոլում են ազգային հպարտություն և խանդավառություն:
Հայ համայնքը, մասնավորապես, մեծ ոգևորությամբ է սպասում այս խաղին, քանի որ Մխիթարյանը համարվում է հայկական ֆուտբոլի խորհրդանիշ: Այս մասին գրում է Բալթյան երկրներում հայտնի Delfi լրատվականը։
Լրատվականը զրուցել է Տալլինի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ավետիս Հարությունյանի հետ։
«Իհարկե, մենք հպարտություն ենք զգում նրա համար, քանի որ նա երկրորդ անգամ է խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նա հայկական ֆուտբոլի դաստիարակ է, և դա կրկնապատկում է մեր հպարտությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր հայերի համար։ Սա մեզ համար շատ կարևոր օր է։ Նա մեր ֆուտբոլային հերոսն է և ընդհանրապես՝ ազգի հպարտությունը։
Եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, մեր հայրենակիցները այդ իրադարձությունը կնշեն յուրահատուկ ձևով։ Նա շատ աշխատասեր, նպատակասլաց և համեստ մարդ է, և չնայած նրան, որ ֆուտբոլային չափանիշներով այլևս երիտասարդ չէ, շարունակում է փայլուն հանդես գալ բարձր մակարդակում։ Նա մեծ առաջընթաց է գրանցել և իսկապես արժանի ֆուտբոլիստ է», — ասել է Ավետիսը։
–00–ՍՊ