Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

31/05/2025 10:58 Սպորտ

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն այսօր 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։

Մեծահասակների Եվրոպայի իրենց առաջին առաջնությունում Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր։ Նրանք հանդես են եկել նժույգ-թափեր վարժությունում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն էլ Եվրոպայի առաջնություններում իր առաջին մեդալն է նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Մայիսի 31-ին, ԵԱ-ի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

–00—ՅՄ