Ոսկե խաղակոշիկ․ Մբապեն մոտ է մրցանակին, եթե այսօր երկու ֆուտբոլիստ չշրջանցի նրան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կստանա 2024/25 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»։ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը Լա Լիգայի այս մրցաշրջանում խփել է 31 գոլ։ Նա Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում առաջինն է։
Մբապեն վաստակել է 62 միավոր և շրջանցել «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեսին (39 գոլ, 58.5 միավոր․ Պորտուգալիայում մեկ գոլի գործակիցը 1,5 է, թոփ լիգաներում՝ 2):
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը այսօր բաց թողեց Կիլիանից առաջ անցնելու իր հնարավորությունը։ Նա 29 գոլով և 58 միավորով երրորդ տեղում է։
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին տեսականորեն հնարավորություն ունեն հավասարվելու աշխարհի չեմպիոն Մբապեին. նրանք խփել են 25-ական գոլ և ունեն 50 միավոր։ Նրանք պետք է խփեն 6 գոլ՝ Մբապեի ցուցանիշին հավասարվելու համար։ Երկուսն էլ ընդգրկված էին իրենց թիմերի մեկնարկային կազմում առաջնությունների վերջին տուրի համար։
–00—ԱՊ