Հայտնի է, թե ինչ է որոշել Թիկնիզյանը․ աղբյուր

22/05/2025 21:24 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը շուտով կլքի ակումբը, բայց կշարունակի հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը:

Ավելի վաղ Թիկնիզյանը հայտնել էր խաղաժամանակի պակասից իր դժգոհության մասին և մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ պայմանագիրը խզելու խնդրանքով:

26-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվին» միացել է 2021 թվականին՝ տեղափոխվելով մոսկովյան ԲԿՄԱ-ից: Ըստ Transfermarkt վերլուծական պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո:

2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:

Armsport

–00—ՍՊ