Բերանդ չբացես կնոջս մասին․ Թիկնիզյանը՝ Ամկալի ավագին

21/05/2025 07:43 Սպորտ

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատասխանել է «Ամկալ» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Անդրեյ Սիբսկանայի հայտարարությանը։ Մասնավորապես, Սիբսկանան ասել է, որ «երկաթուղայինների» պաշտպանն իր կարիերայի լավագույն շրջանն ապրել է նախկին կնոջից բաժանվելուց հետո, և որ իր կարիերան սկսել է «անկում ապրել»՝ կրկին ամուսնանալուց հետո։

«Ընկերս, դու կարող ես խառնել իմ անցյալը, խոսել իմ ներկայի և ապագայի մասին։ Բայց այլևս չբացես բերանդ իմ կնոջ հասցեին», – գրել է Թիկնիզյանը իր սոցցանցերի էջում։

–00—ՍՊ