Արշավինը խոսել է Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

20/05/2025 Սպորտ

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Արշավինը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից (2:2) հետո։

«Հոգու ազդակ։ Ակնհայտ է, որ նա գոհ չէ ստեղծված իրավիճակից։ Կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում», — Արշավինի խոսքերն է մեջբերում «Match TV»-ն։

Երեկ՝ մայիսի 19-ին, Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 2:2 հաշվով։ Խաղից հետո «երկաթուղայինների» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ ՝ նշելով, որ ամռանը փոփոխություններ է ցանկանում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թիկնիզյանը հեռացվել է հիմնական թիմի հետ մարզումներից։

29 տուրից հետո Միխայիլ Գալակտիոնովի թիմը Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ վաստակած 50 միավորով։ Երկաթուղայինները կորցրել են մրցաշրջանի վերջում ՌՊԼ-ի լավագույն 5-յակում հայտնվելու տեսական հնարավորությունները։

Armsport