Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է

19/05/2025 Սպորտ

France Football ամսագրի համաձայն՝ «Ոսկե գնդակի» կազմակերպիչները որոշել են 2025 թվականին կայանալիք մրցանակաբաշխության օրը և վայրը։ Այս մասին հայտնում է Ballon d’Or-ի մամուլի ծառայությունը։

Արարողությունը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Սա ավելի քան մեկ ամիս ավելի վաղ է, քան 2024-ինը, երբ մրցանակը հանձնվեց հոկտեմբերի 28-ին։

«Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո Goal.com-ը թարմացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտների իր վարկանիշային աղյուսակը։ Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Հիշեցնենք, որ 2025 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում փարիզցիները մայիսի 31-ին Մյունխենում կմրցեն Միլանի «Ինտերի» հետ։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ