Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում:
Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ:
Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ քաշային Գառնիկ Գալստյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել են 65 կգ քաշային Ռուբեն Մարգարյանը, 100 կգ քաշայիններ Ալիկ Ալավերդյանը և Տանյա Հովհաննիսյանը: Մեծահասակների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 85 կգ քաշային Տիգրան Գևորգյանը:
Երիտասարդների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են 48 կգ քաշային Կարիոլինա Համբարձումյանը, 52 կգ քաշային Մանե Եգանյանը, 56 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը, 60 կգ քաշային Էրիկ Վիրաբյանը, 70 կգ քաշային Դավիթ Բաղդասարյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է 52 կգ քաշային Կարեն Սահակյանը, լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել 52 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը, 65 կգ քաշային Տիգրան Թովմասյանը և 75 կգ քաշային Հրանտ Թադևոսյանը:
Ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հերթական համաժողովին, որի ընթացքում քննարկվել են 2027-2028 թթ. Եվրոպայի ուշուի առաջնության կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Եվրոպական կարգի մրցավար Ալբերտ Բազեյանն ընտրվել է Ուշուի եվրոպական ֆեդերացիայի աուդիտի կոմիտեի ղեկավար։ Ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանն վերընտրվել է մրցավարական կոմիտեի անդամ։
–00–ԱՀ