Չեմպիոնությունը մեր երազանքն է․ Էդուարդ Սպերցյան

18/05/2025 Սպորտ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ թիմը նպատակ ունի հաղթել Ռուսաստանի առաջնությունում և դրա համար պայքարելու է մինչև վերջ։

ՌՊԼ-ի 29-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին» և 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» 60 միավորով երկրորդն է և ունի մեկ խաղ պահուստում։

«Չեմպիոնությունը մեր երազանքն է։ Դրա համար ենք ամեն օր աշխատում։ Տեսնենք՝ ինչ կլինի «Զենիթի» խաղում, հետո կպատրաստվենք «Դինամոյի» դեմ վճռորոշ հանդիպմանը», — նշել է Սպերցյանը։

Խոսելով ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին՝ Սպերցյանը հավելել է․ «Հիմա պարզապես ուզում ենք շուտ տուն հասնել։ Աշխատանքն առանց օդանավակայանի շատ է դժվարացել։ Արդեն երրորդ տարին է այդպես է»։

«Կրասնոդարը» հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին՝ ընդունելով Մոսկվայի «Դինամոյին»։

Armsport

–00—ՍՊ