Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում

16/05/2025 Սպորտ

Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

23-ամյա (22.09.2001) կիսապաշտպանը «Բանֆիլդի» ակադեմիայի սան է։ Նրա տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 400 հազար եվրո։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև ուրուգվայական «Ռամպլա» ակումբում։

Արգենտինայի այս մրցաշրջանի առաջնությունում Թոմասն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել Արգենտինայի գավաթի մրցաշարում։

Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական հանդիպումներ է անցկացնելու Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ:

Armsport

–00—ՍՊ