Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Էլ կլասիկոյում կրած պարտությունից հետո խոսել է թիմի կատարած սխալների մասին։
«Մենք ակնհայտ սխալներ թույլ տվեցինք, որոնց համար վճարեցինք բաց թողած գոլերով։
Մբապեն լավ խաղաց։ Մենք ունեինք հիանալի պահեր, լավ էինք հարձակվում, խփեցինք երեք գոլ և կարող էինք ավելին անել։ Հարձակման համար հստակ պլան ունեինք։ Պաշտպանությունում, սակայն, ավելի լավ կարող էինք գործել։ Առաջին 30 րոպեներին պետք է ավելի ճիշտ խաղայինք։ Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր։
Վինիսիուսին փոխարինեցի, քանի որ նա կոճի հետ խնդիր ուներ։ Նա ցանկանում էր շարունակել խաղը, բայց վնասվածքն անհանգստացնում էր, ուստի որոշեցի փոխարինել նրան։
Ռոդրիգոն իրեն լավ չէր զգում և չցուցադրեց իր լավագույն խաղը։ Դա խնդիր չէ, ես գոհ եմ նրանից։ Նա պարզապես դեռ լիովին չէր ապաքինվել հիվանդությունից», – իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն։
–00—ՅՄ