Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ 2025 թվականի օգոստոսի 4-ից 8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացած բոլոր շախմատիստները պետք է հաստատեն իրենց մասնակցությունը մինչև մայիսի 15-ը:
Մասնակցության հաստատման համար պետք է մոտենալ Հայաստանի շախմատի ֆեդերացիա (Շևչենկո 34) կամ ուղարկել հետևյալ տվյալները info@chessfed.am էլեկտրոնային հասցեին.
Շախմատիստի անուն ազգանունը, անձնագրի պատճենը / PDF ձևաչափը և կոնտակտային հեռախոսահամարը:
Եթե կա ուղեկցող անձ (ծնող, մարզիչ), ապա նաև ուղեկցող անձի անձնագիրը և հեռախոսահամարը:
Առաջնության կանոնադրությունն այստեղ:
Մասնակցության իրավունք են ստացել Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնության յուրաքանչյուր խմբում 1-6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:
Մասնակցության իրավունք ունեն նաև Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:
Բոլորը մասնակցելու են սեփական միջոցների հաշվին:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-44-01-05 կամ 099-44-01-05:
–00—ՅՄ