Բարսելոնան և Ռեալը շնորհավորել են Հռոմի նոր պապին

09/05/2025 Սպորտ

«Բարսելոնան» և «Ռեալը» շնորհավորել են Հռոմի նոր պապ Լեո XIV-ին ընտրության կապակցությամբ, փոխանցում է Armsport.am-ը։

Ամերիկացի Ռոբերտ Պրևոն ընտրվել է Հռոմի պապ՝ ընդունելով Լեո XIV անունը։ 69-ամյա հոգևորականը ստանձնել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդությունը։

«Ռեալ Մադրիդը՝ իր նախագահի և ղեկավարության անունից, շնորհավորում է Հռոմի պապ Լեո XIV-ին և մաղթում պայծառ առաջնորդություն Կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի համար՝ վստահ լինելով, որ նրա պապությունը կնպաստի խաղաղության, համերաշխության, եղբայրության և արդարության ամրապնդմանը», – նշված է «Ռեալի» հաղորդագրությունում։

«Բարսելոնան» Հռոմի պապ Լեո XIV-ին մաղթում է խաղաղ և ժողովուրդների փոխըմբռնմամբ լի պապություն», – ասվում է «Բարսելոնայի» հայտարարությունում։

–00—ՅՄ