Մեկը մյուսի հետ կապ չունի․ Թիկնիզյանի գործակալը մանրամասնում է

09/05/2025 Սպորտ

«Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի պայմանագրի հնարավոր երկարաձգման և եվրոպական ակումբ տեղափոխվելու տարբերակների մասին։

«Եթե Թիկնիզյանի տրանսֆերը եվրոպական ակումբ իրականանա, «Լոկոմոտիվը» անպայման կհայտարարի այդ մասին։ Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, մենք երկխոսության մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ։

Կարծում եմ՝ պայմանագրի երկարաձգումը և Եվրոպա տեղափոխվելը որևէ կերպ կապված չեն։ Եթե տեղի ունենա Եվրոպա տեղափոխություն, ապա այդպես էլ կլինի, սակայն Թիկնիզյանի պայմանագրի երկարաձգման շուրջ երկխոսությունն ընթանում է», — ասել է Կլյուևը Metaratings.ru-ին։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվին» միացել է 2021 թվականին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին «Սևիլիայի» հետաքրքրվածության մասին։ Թիկնիզյանի պայմանագիրը «երկաթգծայինների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

Armsport

–00—ՍՊ