Նրանց դերը մեծ նշանակություն ունի մեզ համար․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ պատասխան խաղից առաջ

06/05/2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից առաջ զրուցել է Sky Sport-ի լրագրողների հետ։

«Ցանկանում ենք մեր երկրպագուների հետ միասին անել առավելագույնը՝ եզրափակիչ դուրս գալու համար։ Կարևորը միայն փորձառությունը չէ, այլ նաև սառնասրտությունն ու հանգստությունը։ Պետք է միասին պայքարենք։ Մենք պատրաստվել ենք ոչ միայն Յամալին, այլ ամբողջ «Բարսելոնային» դիմակայելու համար։

Իսկ ի՞նչ դեր ունի երկրպագուների աջակցությունը։ Շատ մեծ»,- ասել է Մխիթարյանը Sky Sport-ի հետ զրույցում։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ 23։00-ին։

Armsport

–00—ՍՊ